Չինաստանում կառուցվել է աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը, որի երկարությունը 55 կմ է։
Կամրջի բացմանը մասնակցել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը։
Կամուրջը միացնում է Հոնկոնգը, Մակաոն և Չժուհայ քաղաքը։ Կամրջի շնորհիվ Հոնկոնգից Չժուհայ հնարավոր կլինի հասնել ոչ թե երեք ժամում, այլ 30 րոպեում։
Նախատեսվում է, որ 2030 թվականին այդ կամրջով կանցնեն ավելի քան 29 հազար մեքենա և ավելի քան 120 հազար ուղևոր։