Սերո Խանզադյանի թոռնուհին Victoria's Secret–ի մոդել է. նա զվարճանում է Իրինա Շեյկի հետ

Գեղեցկուհիները միասին են գնացել նյույորքյան երեկույթին և համատեղ լուսանկարներ են հրապարակել սոցցանցերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ սուպերմոդել, 32-ամյա Իրինա Շեյկը հանրությանը ներկայացել է 22-ամյա Ռուբինա Խանզադյանի ուղեկցությամբ, որը կանանց ներքնազգեստ վաճառող ամենահայտնի ընկերության` Victoria's Secret-ի մոդել է։

Աղջիկները միասին են գնացել նյույորքյան երեկույթին և համատեղ լուսանկարներ են հրապարակել սոցցանցերում։

Հիշեցնենք` Ռուբինա Խանզադյանը հայտնի հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է։ Ընտանիքը Բարսելոնա է տեղափոխվել, երբ աղջիկը երկու տարեկան է եղել։ Հիմա ընտանիքը ԱՄՆ-ում է բնակվում։

2017 թվականին Ռուբինան բացել է իր սեփական Rubina Dyan ապրանքանիշն ու ակտիվորեն գովազդում է իր հագուստը Իսպանիայում ու ԱՄՆ-ում։

ԶԼՄ-ներն իսկույն գրել են, որ Իրինան երեկույթին ներկայացել է առանց իր սիրեցյալի` 43-ամյա բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի (հավանաբար նա դստեր` Լեայի հետ տանն է մնացել, համենայն դեպս, մամուլում այսպիսի ենթադրություններ են արել)։

Նշենք, որ Շեյկը նյույորքյան երեկույթի ընթացքում հաճելի ժամանց է անցկացրել ոչ միայն Ռուբինայի, այլև գործընկերների `24-ամյա Վալերիա Կաուֆմանի ու 31-ամյա Մարինա Լինչուկի հետ։

 

Մոդելները չեն նշել, թե ինչ երեկույթ է դա եղել, բայց դատելով Instagram-ի նշումներից` կարելի է ենթադրել, որ միջոցառումը նվիրված է եղել Իրինա Շեյկի ու Ellen Tracy ապրանքանիշի համագործակցությանը։