Նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Փոխվել են Իրաքի և Սիրիայի դեսպանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Նախագահի ստորագրած հրամանագրերով այսօր Հայաստանի Հանրապետության դեսպաններ են նշանակվել և հետ կանչվել:

Հայաստանի նախագահը փոխում է դեսպաններին

Արաբական Միացյալ Էմիրություններում, նախագահի հրամանագրով, ՀՀ դեսպան է նշանակվել  Մհեր Մկրտումյանը:

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանի պարտականությունները կատարելուց հետ կանչված Արշակ Փոլադյանին կփոխարինի Տիգրան Գևորգյանը:

Իսկ Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պարտականությունները կատարելուց հետ կանչված Կարեն Գրիգորյանին կփոխարինի Հրաչյա Փոլադյանը: