Սոչիում ջրհեղեղի հետևանքով կամուրջ է փլուզվել. տեսանյութ

Համացանցում տարածվում է Սոչիում տեղի ունեցած ջրհեղեղի տեսանյութը։ Արտակարգ պատահարի հետևանքները վերացնելու համար աշխատում է տեխնիկայի 20 միավոր, այդ թվում երկու վերամբարձ կռունկ և էքսկավատոր:
Sputnik

Սոչիում ջրհեղեղի հետևանքով փլուզվել է А-147 դաշնային մայրուղում գտնվող Մակոպսե գետի վրայով անցնող կամուրջը։ Մակոպսե գետում ջրի մակարդակի բարձրացման պատճառով փլուզվել է դեպի կամուրջ տանող  20-մետրանոց ճանապարհահատվածը։

Սոչիի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցվել է, վերանորոգման աշխատանքներ սկսելն անհնար էր։