Դիմակավորված հարձակում Վայոց Ձորում. մուրճով ծեծել են 80–ամյա տղամարդուն

Վերնաշեն գյուղի բնակչին ծեծելուց հետո դիմակավորված անձը թալանել է նրա տունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Վերնաշեն գյուղի բնակիչ, 80-ամյա Ֆելիքս Առաքելյանը հոկտեմբերի 24-ին դիմել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին և հայտնել, որ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում դիմակավորված անձը իր տան պատուհանի փեղկը բացել ու մտել է տուն, ծեծի ենթարկել իրեն և մուրճով մի քանի անգամ հարվածել դեմքին։

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են Սեյրան Օհանյանի քենու դիակը. նոր մանրամասներ

Ըստ shamshyan.com-ի` տղամարդը հայտնել է, որ դիմակավորված անձը տնից հափշտակել է 210 հազար դրամ և 2 թանկարժեք կոնյակ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները։

Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: