Արտիստներին ծափահարություններով են ճանապարհում։ Սոսին մեկուկես ժամ ձեռքերի վրա էին տանում Օպերայից Պանթեոն, պարզած ձեռքերով. նույնիսկ, երևի անգիտակցաբար, դագաղը ուսերին չէին դրել, թեև այդպես ավելի հեշտ կլիներ։ Պարզապես Սոսը միշտ ամբոխից վեր էր։
Ու մեկուկես ժամ ծափահարությունները չէին դադարում, իսկ դին տեղափոխող մեքենան այդպես էլ պետք չեկավ, այն կորել էր մարդկանց հոսքի մեջ, իսկ վարորդը թողել էր մեքենան ու ոտքով էր գնում։ Սեպտեմբերյան այդ օրը Երևանում երթևեկությունը երկու ժամով կանգ էր առել. Երբ ձեռքերը ծափահարում են, հերթը ղեկին չի հասնում։
Երկրի նախագահն ավելի քան մեկ ժամ քայլեց դագաղի կողքով։ Մենք ելույթ էինք սպասում, բայց նա չխոսեց։ Ի՞նչ է կարելի ասել ԽՍՀՄ արտիստի փոխարեն։ Սոս Սարգսյանի հետ հեռացավ ХХ դարի մեծ արտիստների դարաշրջանը։ Բայց բավ է խոսենք թաղման մասին, հատկապես, որ այսօր Սոսը 89 տարեկան է դառնում։ Հենց դառնում է։
Երբ նրան առաջարկեցին ռուս պատրիարքի դեր կատարել, բոլորն ապշեցին, նույնիսկ ինքը, որը ում դերն ասես պատրաստ էր խաղալ ու խաղում էր, կերպարի մեջ տրամաբանություն չէր փնտրում, պարզապես ապրում էր դրանով։ Բայց ամեն դեպքում ռուս պատրիարքի կերպարի մասին պատկերացումները չէին կապվում Սոս Սարգսյանի արտաքինի հետ. բայց նրան ասացին, որ իր աչքերն են պետք։ Դրանցում իսկապես կարելի էր մոլորվել ու քեզ փոքր զգալ, զգալ ինչպես կաթիլ նրա իմաստության ու բարության օվկիանոսում։ Օրհնյալ է այն մարդը, ով իրեն հենց այդ օվկիանոսի կաթիլ է զգացել։
Ժամանակին, պատերազմի տարիներին, երբ Սոսը դպրոցում վատ էր սովորում, նրա մեջ արթնացավ սերը դեպի թատրոն։ Դպրոցի տնօրենն ասաց, որ ավելի լավ է սովորել, իսկ թատրոնում կարելի է դասերից հետո խաղալ. Սոսը դրանից հետո վճռեց, որ խաղալն անհրաժեշտ է, իսկ սովորել պետք չէ։
Միևնույնն է սովորեց, ուր պիտի փախչեր։
Թեև… Անհնար է արտիստի կրթություն ստանալ, եթե մեջդ չկա այդ գենը կամ շնորհքը, իսկ Սոս Սարգսյան արտիստի պես կրթվելը պարզապես անհնար է։ Մարդ այդպիսին ծնվում է, ոչ թե դառնում, քանի որ նման մարդկանց մեջ դեռ մինչև ֆիզիկական ծնունդն է ամեն ինչ դրված է։ Արի ու դրանից հետո գերբնական բաներին մի հավատա։
Սոսը հաճախ ասում էր, որ մարդը պետք է թողնի այս աշխարհում այն ամենն, ինչը բերել է, բայց այնպես, որ ուրիշները դրանից ջերմանան։ Նա կասկածի չէր ենթարկում այն կանխադրույթը, որ մարդ առաքելությունով է ծնվում։ Ի ուրախություն մեզ ու իրեն, նա շուտ էր գիտակցել իր առաքելությունը, դրա համար սկզբում դարձավ դերասան, հետո՝ ուսյալ։
Լոռեցին իր ապրած 84 տարիների ընթացքում կարոտում էր հայրենի Ստեփանավանը, մանկությունից հիշում էր դրա բոլոր բնակիչներին, կարող էր բնութագրել յուրաքանչյուրին` մեծերին ու փոքրերին։ Հետզհետե Ստեփանավանը վերաճեց ամբողջ Հայաստանի, այդ բյուրեղյա անկեղծությունն ու մի փոքր միամիտ հավատքը, հավատքը բարու հաղթանակին, ծայրից ծայր լցնում էր նրան։ Հիշու՞մ եք մատենադարանի նրա ելույթները։
Դրանք, երևի, Սոս Սարգսյանի կյանքում ամենակարևորն էին։ Երբ «ժողովրդականի» կոչումը իրական, նյութական իմաստ է ստանում, ու լսարանդ սպասում է քո խոսքին, ինչպես երբեք չի սպասել, այս ամենը բեմադրություն չէ, այլախոսություններ չեն, որոնք ասվում են բեմական կերպարի շուրթերից, այլ ամենաիսկական իրականությունը, ու եթե դու Ժողովրդական ես, ապա սխալվելու իրավունք չունես։
Քանի որ պետք է ջերմացնես մարդկանց այն ամենով, ինչ հետդ բերել ես։