«Միջազգային ահաբեկչություն» տերմինը Հայաստանում կոնկրետություն է ստանում

Ահաբեկչության խնդրով զբաղվող միջազգային կառույցների ու ինստիտուտների հետազոտությունների արդյունքում Հայաստանը նվազագույն ահաբեկչական սպառնալիք ներկայացնող երկրներից է ճանաչվել։ Այդ ցուցանիշով մենք եզրափակում ենք երկրորդ հարյուրյակը. դա հուսադրող է, սակայն դա ամենևին էլ չի բացառում, որ Հայաստանի համար դրսից եկող վտանգ կա։
Sputnik

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Փաստը, որ Հայաստանն ահաբեկչական սպառնալիք չներկայացնող երկրների շարքում է, չի նշանակում, որ այն չի կարող ահաբեկիչների թիրախ դառնալ։ Միաժամանակ մասնագետները նման սպառնալիքի երկու ուղղություն են դիտարկում։ 

Առաջինը. միշտ վտանգ կա, որ Հայաստանը ահաբեկչության համար որպես տարանցիկ տարածք կարող է օգտագործվել։ Գաղտնիք չէ, որ ահաբեկչական կազմակերպություններից շատերը ստեղծված են Ռուսաստանի անվտանգությանը սպառնալու համար, իսկ Հայաստանը, իր աշխարհագրական դիրքից ելնելով կարող է դիտարկվել որպես գրոհայինների ու բեռների տեղափոխման հարմար պլացդարմ։

Փշատավանն անհանգստացած է, իսկ պաշտոնյաները լուռ են. կվերադարձնե՞ն սահմանապահ ուղեկալը

Ճիշտ է, հենց նույն աշխարհագրական դիրքից դրդված Վրաստանն ու Ադրբեջանը ` որպես Ռուսաստանի հետ սահման ունեցող տարածքներ, մի շարք չափանիշերով ավելի հարմար են նման գործունեության համար, բայց մենք էլ պետք է զգոն լինենք։ Վերջերս  բռնած սահմանախախտ թուրքերից, աֆղանստանցիներից  ու բանգլադեշցիներից յուրաքանչյուրը կարող էր լինել ահաբեկիչ կամ նրանց հանցակիցը։

Խոսելով «միջազգայն ահաբեկչության» մասին ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ պետք է միշտ հաշվի առնել աշխարհաքաղական ասպեկտը։ Այդ ժամանակ այդ վերացական եզրույթը հստակ իմաստ է ստանում։ Փոքր ու խոշոր ահաբեկչական կազմակերպությունները հենց այնպես չեն հայտնվում։ Դրա համար պետք են լուրջ ֆինանսներ ու զարգացած կառույցներ, դրանք միշտ ունեն կոնկրետ թիրախ, հաճախ` բազում թիրախներ։

Մերձավոր Արևելքում հիմա տարբեր խմբավորումներ կան, դրանց մեծ մասը ստեղծվել է այդ թվում Ռուսաստանին ու դրա պետականությանը  վնաս տալու համար։  Դա միջնորդավորված է արվում, ասենք` Սիրիայում, կամ անմիջականորեն, սակայն դա չէ էականը։

Երկրորդ ուղղությունը Հայաստանի համար թշնամական Թուրքիան ու Ադրբեջանն են։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը չի բացառում` որևէ փուլում այդ երկրները կսկսեն լուրջ դիտարկել մեր դեմ ահաբեկչական գործողությունները։ Ավելին` Ջամալյանը պնդում է, որ նա վստահելի տեղեկություն ունի  այն մասին, որ թուրքամետ իսլամիստները Սիրիայի Իդլիբի շրջանից ներխուժել են Նախիջևան (այդ թվում` մշտական բնակության, ու թուրքական իշխանությունները խրախուսում են դա)։

Սարգսյանն ասել է` հանդիպման ժամանակ ինչ կասեր Էրդողանին

Թեև Թուրքիայի նախագահ լինելու ժամանակ Սուլեյման Դեմիլերն ասում էր, որ լավ գիտակցում է այն փաստը, որ հայ–թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները մինչև այժմ աշխարհում լավագույնը համարվող խորհրդային համակարգով։ Բայց չէ որ Նախիջևանում այլ իրավիճակ է, այնտեղ բազում անհասկանալի, օտար աչքից թաքնված բաներ կան։

Փորձագետն ուշադրություն է հրավիրում, որ վերջերս ակտիվացել են տարատեսակ հակաիրանական ուժեր։ Դրանց շարքում կան նաև ահաբեկչական կազմակերպություններ, որոնք ցանկացած պահի կարող են գործի դրվել։ Իրանում իրավիճակի բարդացման պես կարող է երկրի հյուսիսային մասի հարց առաջանալ, որը Թուրքիան իրենն է համարում։ Հաշվի առնելով, որ Թուրքիան տարատեսակ ահաբեկիչներին խրախուսելու հետ սեր ունի, իրավիճակը կարող է իսկապես սպառնալից դառնալ Իրանի համար, որի հետ Հայաստանն ընդհանուր սահման ունի։

Պաշտոնական տվյալների համաձայն` 2017 թվականին հակաահաբեկչական գործողությունների ընթացքում 960 մարդու արգելվել է մուտք գործել Հայաստան:

Այդ մարդիկ  հնարավոր է կապ ունեին ահաբեկչական կազմակերպությունների հետ, ևս 95 օտարերկրացի հատուկ ուշադրության տակ են վերցվել կամ խուզարկության մեջ են։ Իսկ ահաբեկիչների հետ «հնարավոր կապ ունեցողների» որոշակի տոկոսը, անպայման, իսկապես կապ կունենա նրանց հետ։

Խնդիր կա այնպես անել, որ ոչ մի նման  մարդ երկիր չմտնի, քանի որ նույնիսկ մեկ ահաբեկիչը կարող է անուղղելի շատ բան անել։ Պատասխանատու մարմինների հստակ աշխատանքը մենք մեր վրա զգում ենք` Հայաստանում ապահով ապրելով, սակայն մարմինները շատ լավ հասկանում են, որ զգոնությունը թուլացնել չի կարելի։