Առեղծվածային դեպք Երևանում. մահացածի պարանոցն ամբողջովին վնասված է և արյունով պատված

Երևանում բախվել են Nissan-ն ու «Երազը», կա 1 զոհ, 1 վիրավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցում հոկտեմբերի 23-ին, 18:20-ի սահմանում բախվել են «Երազ» և Nissan մակնիշների ավտոմեքենաները:

Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում. լուսանկարներ, տեսանյութ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել է տղամարդու դի՝ պարանոցի հատվածը ամբողջովին վնասված և արյունոտված: 1 մարդու էլ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք տղամարդը վթարի հետևանքով է մահացել, և այդ հարցի պատասխանը ստանալու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: