Գյումրիում ինքնասպանության փորձ է արել «Կացին» մականունով մուրացկանը

Ճանապարհային ոստիկանները փրկել են տղամարդու կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 24-ին, 12:00-ի սահմանում Գյումրիում հաջողվել է կանխել 34-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը: Երիտասարդը փորձել է նետվել Գյումրու «50-ամյակի» կամրջից:

Գյումրեցի Կացինի «փեշակը» կամ մուրացկան լինելը` մասնագիտություն

Կամրջով անցնող քաղաքացիները հասցրել են տեղեկացնել մոտակայքում գտնվող ոստիկաններին:

Ճանապարհային ոստիկանության խմբին հաջողվել է կամրջի հակառակ կողմի եզրագծից անվտանգ դուրս բերել երիտասարդին:

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Նրանք երիտասարդին տեղափոխել են Ոստիկանության Մուշի բաժին։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Երիտասարդը 34 տարեկան Կարեն Ասմարյանն է, որը Գյումրիում հայտնի է «Կացին» մականունով: Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր նրա մասին։ Կարենն իր «հացը վաստակում» էր մուրացկանությամբ: