Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում. լուսանկարներ, տեսանյութ

Մոտոցիկլիստը ոտքի լուրջ վնասվածք ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբեր — Sputnik. Րոպեներ առաջ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում իրար բախվեցին Nissan Qashqai ավտոմեքենան և Kawasaki մոտոցիկլետը:

Մոտոցիկլիստը ոտքի լուրջ վնասվածքներ էր ստացել: Արագ դեպքի վայր հասած շտապ օգնության խումբը, տեղում առաջին օգնություն ցույց տալուց հետո, նրան տեղափոխեց Էրեբունի բժշկական կենտրոն:

1 / 7
Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում
2 / 7
Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում
3 / 7
Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում
4 / 7
Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում
5 / 7
Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում
6 / 7
Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում
7 / 7
Վթար Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում

Դեպքի վայր էին հասել նաև ԱԻՆ աշխատակիցները, որոնք արագ հոսանքազրկեցին մեքենան և մոտոցիկլետը:

Տարօրինակն այն էր, որ վթարից առաջ չլսվեցին արգելակի ձայներ, այլ միանգամից լսվեց կոտրվող մետաղի շատ բարձր աղմուկ:

Մոտոցիլետավարը իր մոտոցիկլետից ընկած էր մոտ 7-8 մետր հեռավորության վրա:

Վթար Ամիրյան Զաքյան փողոցների խաչմերուկում

Nissan Qashqai-ի վարորդը խուսափեց մեկնաբանություններ տալուց: Ականատեսների խոսքով՝ մեքենան, որի վրա ծառայողական համարանիշներ էին, Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանի եղբորինն է: