ՌԱԴԻՈ

Գալստյան. «Պետք է ամեն ինչ անել, որ արտահերթ ընտրությունների գնանք նոր ԸՕ-ով»

Քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է արտահերթ ընտրությունների և նոր ԸՕ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները:
Sputnik
Նարեկ Գալստյան

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նախաձեռնեց օրենսդրական մի նախագիծ, որով նախատեսում էր ԱԺ նիստը հետաձգել, եթե ֆորս մաժորային իրավիճակ է ստեղծվում, կարծում եմ բավական սպասելի էր Փաշինյանի նախազգուշացումը իր համակիրներին՝ հնարավոր աջակցության անհրաժեշտության մասին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանը:

Նա Փաշինյանի այս քայլը գնահատեց որպես «ինքնաերաշխավորում», եթե հանկարծ լինեն չնախատեսված ոչ ցանկալի զարգացումներ:

Այսուհանդերձ, Նարեկ Գալստյանը կարծիք հայտնեց, որ չի պատկերացնում, թե քաղաքական ուժերից որևէ մեկը կարող է նման անհեռատես քայլի գնալ: