Լեհաստանի հայերը մեկ շաբաթում երկրորդ խաչքարն են բացել

Խաչքարը պատրաստել են Հայաստանում, հետո զգուշությամբ տեղափոխել են Լեհաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Լեհաստանի հայերը վերջին մի քանի օրում երկրորդ խաչքարն են տեղադրել։ Առաջինի բացման արարողությունը տեղի է ունեցել Կելցե քաղաքում` Լեհաստանի արևելյան մասում, իսկ երկրորդը` Շչեցինեկ փոքր քաղաքում` երկրի հյուսիսում։ Դա հայերի ու լեհերի փոխադարձ համակրանքի նշան է, գրում է Glos Koszalinski (Կոշալինի ձայնը) պարբերականը։

Ներքին Գետաշենի խաչքարերն ու տապանաքարերը․ ի՞նչ է ճակատագիր է սպասվում դրանց

Խաչքարը բացել են Մարիամ Աստվածածնի տաճարի մոտ տեղի հայերի միջոցներով, այդ քաղաքում ապրում է մոտ 70 հայ, քաղաքի բնակչությունը 40 հազար է։ Խաչքարի բացմանը ներկա են եղել Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների քահանաները, ինչպես նաև տեղի իշխանությունները և քաղաքացիները։

Խաչքարը պատրաստվել է Հայաստանում տեղի տուֆից, հետո տեղափոխվել է Լեհաստան։

Հայերը միջնադարից ապրում են Լեհաստանում։ Անցած տարի Լեհաստանը հանդիսավորությամբ նշեց հայ համայնքի կազմավորման 650-ամյակը։ 1367թ-ին լեհ թագավոր Կազիմիր Մեծն արտոնություններ է շնորհել Լվովի հայկական թեմին։

Հիմա Լեհաստանում ապրում 40-45 հազար հայ կա։