Նիկոլ Փաշինյանը պետական կրթական մրցանակներ է հանձնել 25 ուսանողի և 18 աշակերտի

Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Sputnik

Վարչապետի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է անձամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվում է 14-րդ անգամ` վերանվանվելով ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի: Մրցանակաբաշխությանը մասնակցել են 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների են արժանացել 25 ուսանող և 18 աշակերտ: Մինչ այժմ 489 ուսանող և աշակերտ են արժանացել այս մրցանակին։

Նիկոլ Փաշինյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ: