Անձրևանոց ունենալն ավելորդ չի լինի. եղանակի տեսություն

Աշունն առայժմ տաք է, բայց՝ խոնավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 23-ին Հայաստանի գրեթե ողջ տարածքում հնարավոր են տեղումներ՝ անձրևի տեսքով։ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 22–26-ը շրջանների զգալի մասում, օրվա գրեթե բոլոր ժամերին սպասվում է անձրև։

Բացառություն են կազմում Վայոց Ձորի, Սյունիքի մարզերն ու Արցախը, որտեղ շաբաթը կանցնի ամպամածության ներքո, բաց անձրև գրեթե չի տեղա։

Երևանում այսօր երեկոյան և գիշերային ժամերին սպասվում են թույլ անձրևներ։

Եղանակի փոփոխությունը, սակայն, ջերմաստիճանի կտրուկ փոփոխության չի հանգեցնի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, գիշերային ժամերին նույնքան կբարձրանա։