Մեկ միլիոն դրամ՝ ստուգումներ չանելու և խախտումները կոծկելու դիմաց

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ պաշտոնյաների
Sputnik

Ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով վարչություն հրավիրված մի ՍՊԸ փաստացի տնօրենը հաղորդում էր տվել, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և նույն բաժնի տեսուչ ոմն Վաղիկ, 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընկերության համար խոչընդոտներ չառաջացնելու, ստուգումներ չիրականացնելու և որոշակի թերությունների ու խախտումների վրա, այսպես ասած, աչք փակելու համար, որպես կաշառք իրենից պահանջել են ընդհանուր՝ 1.000.000 դրամ:

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պահանջած կաշառքը ստանալու պահին բռնվել է նշված բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանը:

Մանրամասները՝ Ոստիկանության տրամադրած տեսանյութում: