Խաչատուրյան քույրերի շուրջ նոր խնդիր է հասունանում

Կերչում տեղի ունեցած ողբերգությունից հետո բողոքներ են հնչել Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Կերչում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ֆոնին մարդիկ բողոքում են Մոսկվայում 57-ամյա հորը սպանած Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու վերաբերյալ։

Հրապարակվել է Կերչում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ամբողջական տեսանյութը. 18+

Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին պատմել է աղջիկների խորթ եղբայր Արսեն Խաչատուրյանը։

Նրա խոսքով` մարդիկ մտահոգվում են սեփական ընտանիքների կյանքի և առողջության համար, քանի որ աղջիկները հսկողության տակ չեն գտնվում և գրեթե առանց հսկողության ազատության մեջ են, բայց չէ որ նրանք մեղադրվում են դաժան սպանության մեջ և ակնհայտորեն հոգեկան խանգարումներ ունեն, քանի որ պարզվել էր, որ նրանցից ոմանք սպանությունն իրականացրել են անմեղսունակ վիճակում։ Խոսքը, մասնավորապես, կրտսեր քրոջ` Մարիայի մասին է, որը անմեղսունակ էր ճանաչվել հանցագործությունը կատարելու պահին։

Արսենի խոսքով` այդ ամենի մասին նրան պատմել են Խաչատուրյան քույրերի հարևանները` հայտարարելով, որ նրանք դատախազություն դիմումներ են ներկայացրել և դիմումներ են նախապատրաստում ներկայացնելու նաև Ռուսաստանի ՔԿ։

«Հորը սպանել են ու ծիծաղում են». Խաչատուրյանը դատարանին մեղադրել է կողմնակալության համար

Սեպտեմբերի վերջին դատարանն ազատ է արձակել աղջիկներին և որպես խափանման միջոց ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի հարազատները խնդրել են կալանքի տակ պահել նրանց, իսկ պաշտպանությունը` կրճատել նրանց վրա դրված արգելքների ցուցակը։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։