Նախկին կնոջ հետ սկանդալների ֆոնին Արմեն Ջիգարխանյանի հիվանդությունները սրվել են. փաստաբան

Դերասան Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հույս ունի, որ դերասանը շուտով կվերադառնա թատրոն և կշարունակի ստեղծագործական աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը շուտով թատրոն կվերադառնա և կշարունակի ստեղծագործական գործունեությունը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին երկուշաբթի, նման հույս է հայտնել դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը։

Ջիգարխանյանի նախկին կնոջ գործում հանցակազմ չկա՞. ՔԿ–ն հրաժարվել է քրեական գործ հարուցել

Մոսկվայի համաշխարհային դատարանը երկուշաբթի շարունակեց ուսումնասիրել  Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործը. նրան մեղադրում են անձնական կյանքի գաղտնիքը խախտելու մեջ։ Հոկտեմբերի կեսին դերասանի ընկերը հայտնել էր, որ Ջիգարխանյանին հիվանդանոց են տեղափոխել և նա այնտեղ կանցկացնի մոտ 2 շաբաթ, ավելի ուշ նա նշել էր, որ դերասանն ապաքինվում է և շուտով կվերադառնա աշխատանքի։

«Արմեն Բորիսովիչը մի կողմ է քաշվել այդ գործից և վաղուց այլ հետաքրքրություններով է ապրում։ Սակայն, ցավոք, սկանդալի պատճառով սրվել են նրա հիվանդությունները։ Հույս ունենք, որ շուտով նա կվերադառնա թատրոն և կշարունակի իր ստեղծագործական գործունեությունը», – ՌԻԱ Նովոստիին է ասել փաստաբանը։

Նրա խոսքով` այժմ Ջիգարխանյանը բուժվում է, դատարանը կրկին հայց կներկայացնի նրա առողջական վիճակի մասին, ինչից կախված կլինի այն, թե արդյոք նա դատարան կգա ցուցմունք տալու։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 29-ին։ Պարֆյոնովը հուսով է, որ այդ նիստի ընթացքում դատարանը կհարցաքննի մեղադրյալին, դատական քննությունը կավարտվի, և  կմեկնարկի դատական վիճաբանությունների փուլը։

Ջիգարխանյանին հոսպիտալացրել են. Սողոմանյանը ներկայացրել է նրա առողջական վիճակը

83 տարեկան դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 40 տարեկան կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել 2017 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենն էր, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։ 2017 թվականի հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։ Նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին նոյեմբերի 27-ին։