«Եթե իմ էրեխեն հանցագործություն ա արել, տարեք, ինչքան կուզեք, պատժեք». տեսանյութ

Խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանի մայրը Երևան–Սևան մայրուղին փակած անձանց թվում է։
Sputnik

Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգելու կասկածանքով ձերբակալված երեք ոստիկաններից մեկի մայրը բողոքում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանին։

Արտակարգ իրավիճակ Երևան–Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին

«Իմ էրեխեն էդ էրեխեն չի։ Եթե իմ էրեխեն հանցագործություն ա արել, մարդ ա սպանել, կասեմ` տարեք, ինչքան կուզեք, պատժեք։ 100 տարի տվեք։ Իմ էրեխեն ոչ քուն ունի, ոչ դադար։ Ո՞ւմ համար ա ծառայում, որ էսօր տանեք, ըտենց անեք»,- ասում է նա։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։

Նրանց կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է: