ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Թրամփի խորհրդականը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին»

«Պաշտոնյաների այցերի մասին տեղեկանում եմ տարբեր աղբյուրներից, որոնց մի մասը բաց, մի մասը փակ են, նաև իմանում եմ Նյու Յորքում ունեցած իմ կապերի միջոցով»։
Sputnik
Սուրեն Սարգսյան

ԱՄՆ նախագահի խորհրդական և լավագույն ընկեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ (Ռուդի) Ջիուլիանի այցի մասին ունեցած իր տեղեկությունը Sputnik Արմենիայի եթերում այսպես մեկնաբանեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Որևէ գաղտնի բան չկա։ Ռուդի Ջիուլիանին գալիս է Երևան, մի 2-3 օր նա կմնա այստեղ։ Կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Նրա օրակարգում հենց այս համաժողովին մասնակցելու հարցն է»,-ասաց Սարգսյանը։

Քաղաքագետի խոսքով` Ջիուլիանին Դոնալդ Թրամփի լրջագույն աջակիցներից է, նրա առաջարկով զբաղեցնում է խորհրդականի պաշտոնը։ «Կարծում եմ` Ջիուլիանին կարող է լինել հաջորդ «կոնտակ-պերսոնը», ում միջոցով կարելի է ուղիղ աշխատել Վաշինգտոնի հետ»,-նշում է քաղաքագետն ու նկատում, որ իրականում վերջին 2 տարում Հայաստանի համար դժվար է եղել ԱՄՆ կառավարության հետ ուղիղ կապի մեջ լինել։