ՀՀԿ-ն նիստ է գումարել. քննարկվել են ներքաղաքական խնդիրներ

Նիստը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբորի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան իր կենտրոնական գրասենյակում կուսակցության Գործադիր մարմնի նիստ է գումարել: Այն վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,-մանրամասնել է նա։