ՌԱԴԻՈ

Ինչու է «Ալյանսը» որոշել մասնակցել ԱԺ ընտրություններին. Sputnik–ի հյուրն է Արագած Ախոյանը

Կենտրոնամետ «Ալյանս» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի մենակ, առանց դաշինքի։ Ընտրություններից հետո, սակայն, և խորհրդարան անցնելու դեպքում պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ։ Sputnik Արմենիան զրուցել է կուսակցության վարչության անդամ Արագած Ախոյանի հետ։
Sputnik

Արագած Ախոյանի խոսքով` «Ալյանսը» նոր կուսակցություն չէ ու ստեղծվել է դեռ 2015 թվականին։

«Հիշում եք` երբ մենք մի քանի պատգամավորով քաղաքական տրավմայի ենթարկվեցինք, ու Տիգրան Ուրիխանյանը ստեղծեց «Ալյանս» կուսակցությունը։ Շատ հարցերում մեր տեսակետները համընկնում են, ուստի որոշեցինք միասին մասնակից լինել մեր պետականաշինության գործին և մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին»,- ասում է Ախոյանը։

Նրա խոսքով` իրենք կառուցողական վարքագծի տեր մարդիկ են, սևին սև են ասել, սպիտակին` սպիտակ։

«Իսկ այն, ինչ տեղի էր ունենում, սխալ էր, ու մեր հասարակությունը երկշերտ էր»,- ասում է Ախոյանն ու նկատում, որ իրենք միշտ ներքևի շերտում են եղել։

Նրա խոսքով` հիմա ամեն ինչ փոխվել է ու գնում է դեպի նորը։ Բայց ինչ տեղի ունեցավ, դեռ քիչ է ու պետք է հաջորդ փուլին անցնել։

Արագած Ախոյանի հետ զրուցել է Աննա Վարդանյանը։