«Իրենք են կերել». Պուտինը բացահայտել է` արդյո՞ք տեղ հասնում են իր համեղ նվերները

«Վալդայ» բանավիճային ակումբի նիստի ժամանակ պանրագործներից մեկը հետաքրքրվել է, թե անվտանգության ծառայության աշխատակիցները փոխանցել են արդյո՞ք պետության ղեկավարին համեղ նվերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հարցին`արդյո՞ք հասնում են իրեն ռուս արտադրողների պանրի և գինու տեսքով համեղ նվերները, թե ամեն ինչ ուտում և խմում են անվտանգության ծառայության աշխատակիցները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ում հետ կտոնի իր 66-ամյակը Պուտինը. պատասխանում է Պեսկովը

«Վալդայ» բանավիճային ակումբի ամենամյա նիստի ժամանակ նախագահին դիմել է մասնակիցներից մեկը` մի պանրագործ և շնորհակալություն հայտնել պատժամիջոցների համար, քանի որ ռուս արտադրողներն ավելի մեծ հնարավորություններ ունեն զարգացնելու իրենց բիզնեսը և նույնիսկ արտահանելու իրենց ապրանքը։ Նա նաև պատմել է, որ 9 անգամ փորձել է պանիր նվիրել, սակայն ամեն անգամ անվտանգության ծառայությունը, որը «լավ է աշխատում», վերցրել է այն։

«Լավ էլ ուտում են», – կատակել է նախագահը։

Պանրագործը պատմել է, որ մի անգամ անվտանգության ծառայության աշխատակիցները խոստացել են ՌԴ նախագահին փոխանցել համեղ նվերը, ուստի նա հետաքրքրվում է` նրանք կատարել են խոստումը, թե կերել են պանիրը։

«Իրենք են կերել», – կատակել է Պուտինը։

Հետո նա նշել է, որ մի անգամ գործընկերներն իրեն նվիրել են մի քանի շիշ գինի, անվտանգության աշխատակիցները հարցրել են, թե պետք է արդյոք ստուգել դրանք, թե՞ նախագահն ինքը կխմի։ Նախագահը պատասխանել է. «Ստուգեք»։ Այնպես որ, անվտանգության աշխատակիցները փորձել են մի քանի շիշ գինին, առավել ևս, ինչպես ավելացրել է Պուտինը, ինքը գինի չի օգտագործում։