«ԽՍՀՄ-ում շատ լավ հասկանում էին, թե ինչ են հայկական միտքը, հայկական մտավոր ներուժը»

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել ՀՀ ԳԱԱ 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Sputnik

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Արմեն Սարգսյանը ընդարձակ ելույթում հիշեցրել է, թե մեր ազգի համար ինչ դժվար օրերին է ստեղծվել Գիտությունների ազգային  ակադեմիան, քանզի, ըստ նրա, «Խորհրդային Միությունում շատ լավ հասկանում էին, թե ինչ են հայկական միտքը, հայկական մտավոր ներուժը»:

Նախագահը ներկայացրել է այն կետերը, որոնք կարևոր է համարում Ազգային ակադեմիայի համար:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ: