Ինչո՞վ է զբաղվում Նիկոլ Փաշինյանը շաբաթական երկու օր. նա անկեղծացել է Facebook-ում

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայրենակիցներին խորհուրդ է տվել հետևել իր օրինակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարելավում է օտար լեզուների իմացությունը։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ամենօրյա ռեժիմով բարելավում եմ ֆրանսերենիս, ռուսերենիս, անգլերենիս իմացությունը՝ ամեն լեզվին շաբաթական տրամադրելով երկու օր: Նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ: Սովորեք օտար լեզուներ»,– գրել է նա։

Նշենք, որ Փաշինյանը ֆրանսերենի իմացությունը ցուցադրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, իսկ անգլերեն ելույթ է ունեցել Նյու Յորքում։