Ալյումինե կափարիչներ կարտադրի. գործադիրն արտոնություն տվեց «Յունիվերսալ քլոզրս»–ին

Ընկերությունը նախատեսում է իրականացնել 2 միլիարդ 800 միլիոն դրամի ներդրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Կառավարությունն այսօր` հոկտեմբերի 18-ին, որոշեց բավարարել «Յունիվերսալ քլոզրս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու մասին:

Քաղաքական գործի՞չ, թե՞ ջրագող. ի՞նչ է կատարվում Արթուր Բաղդասարյանի հետ կապվող գործարանում

Ընկերության ապրանքներն օգտագործվելու են ալյումինե կափարիչների արտադրության համար, որոնք օգտագործվում են հիմնականում հանքային և խմելու ջրի արտադրության մեջ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 միլիարդ 800 միլիոն դրամի ներդրում: Նախատեսվում է ստեղծել 27 աշխատատեղ, 245 հազար դրամ միջին աշխատավարձով:

Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով կկազմի մոտ 1.7 միլիարդ դրամ, որից 750 միլիոն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանում, մոտ 480 միլիոն դրամի արտադրանքը կարտահանվի Ռուսատան, մնացածը մասը՝ Վրաստան:

Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի ընդհանուր արժեքը կազմում է 373 միլիոն դրամ, որից մաքսատուրքից ազատման գումարը մոտ 37 միլիոն դրամ: