Ահաբեկչություն Կերչում, զոհերը դեռահասներ են. տեսանյութ

Ղրիմի քոլեջներից մեկում պայթյունի հետևանքով մահացել են 17 մարդ։ Եռօրյա սուգ է հայտարարվել։
Sputnik

Կերչի քոլեջում որոտացած պայթյունն ահաբեկչություն է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Պայթյուն Կերչի պոլիտեխնիկական ուսումնարանում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ

Նշենք, որ նախնական տվյալով` պայթյունի հետևանքով մահացել են 17 մարդ, տուժել` մոտ 50-ը, մեծ մասը դեռահասներ են։

Պայթյունը որոտացել է ճաշարանում, սարքի մեջ մետաղական առարկաներ են լցված եղել։

Քրեական գործ է հարուցվել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է` ինչ է կատարվել Ղրիմում։ ՌԴ նախագահը հրահանգել է տուժածներին տեղավորել երկրի բուժհաստատություններում։

Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։