Գնացքի վթար Մարոկկոյում. մոտ 100 մարդ է տուժել

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ–արևմուտքում գտնվող Ռաբաթ քաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Մարոկկոյում ուղևորատար գնացքը շեղվել է ռելսերից ու շրջվել է մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա` Ռաբաթ քաղաքում։ Այս մասին հայտնում է Sky News Arabia պարբերականը։

Զոհերի վերաբերյալ տարբեր տեղեկություններ են հայտնում։ Տարբեր աղբյուրների համաձայն` վեցից տասը մարդ է զոհվել։

Մոտ հարյուր մարդ է տուժել։

Աղետի պատճառները դեռ հայտնի չեն։