Վրաստանում մեկ մետր երկարությամբ չուրչխելաներ են պատրաստել. տեսանյութ

Վրաստանի Գուրջաանի քաղաքում անցկացված գինու փառատոնի մասնակիցները մի քանի հատ մեծ չուրչխելա են պատրաստել (հայկական սուջուխի պես քաղցրավենիք – խմբ.), որոնցից յուրաքանչյուրն ավելի քան մեկ մետր երկարություն ունի։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Sputnik

Չուրչխելայի հիմնական բաղադրիչներն են խաղողի հյութը, եգիպտացորենի կամ ցորենի ալյուրն ու ընկույզը։

Փառատոնի հյուրերը հիանալի ժամանակ են անցկացրել, մասնակցել են գինու ու փելամուշիի (վրացական խոհանոցի ուտեստ, որը նույնպես պատրաստվում է եգիպտացորենի ու ցորենի ալյուրով և խաղողի հյութով — խմբ.) պատրաստմանը։