Անհայտ կորածի դին գտել են Ford Transit-ի մեջ

«Ընտանեկան» ռեստորանի մոտ կայանված մեքենայում դիակ է հայտնաբերվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ավազակային հարձակում գործելու մեջ կասկածվում է Գարիկ Մարտիրոսյանը

Երեկ ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 7-րդ փողոցում՝ «Ընտանեկան» ռեստորանային համալիրի մոտ, արդեն մի քանի օր է՝ Ford մակնիշի ավտոմեքենա է կայանված:

Ինչպես հայտնում է shamshyan.com, դեպքի վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բունիաթյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները Ford Transit մակնիշի ավտոմեքենայի միջնամասում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Հարությունյանի դին:

Ըստ տեղեկությունների՝ վերջինս մի քանի օր որպես անհայտ կորած որոնվում էր ոստկանության կենտրոնական բաժնի կողմից:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: