Ամերիկյան պատժամիջոցներին հակառակ Իրանը նավթի նոր գնորդների է գտել

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին նշել է, որ բանակցություններ է վարում նավթի գործող գնողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik.  Չնայած ամերիկյան պատժամիջոցներին Իրանը նոր գործընկերներ է ձեռք բերել, որոնք պատրաստ են իրանական նավթ գնել։

Փաշինյանն ու Պուտինը նորից բանակցելու են գազի գնի շուրջ. վառելիքի էժանանալու հույս կա՞

Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։

«Մինչդեռ որոշ երկրներ դադարել են Իրանից նավթ գնել, մենք նոր գործընկերների ենք գտել։ Բացի այդ, բանակցություններ ենք ունեցել հին գործընկերների հետ», — նշվում է փոխնախարարի հայտարարության մեջ։

Ըստ Ջահանգիրիի՝ իրանական նավթ չգնող բազում երկրներ հիմա այն գնելու ուղիներ են փնտրում։

2015 թվականին Իրանն ու «վեցյակի» երկրները (ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանն ու Ռուսաստանը) իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության էին եկել` Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։

Դոնալդ Թրամփը բազմաթիվ անգամ քննադատել է «միջուկային գործարքն» ու նախորդ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը։ ԱՄՆ-ի առաջնորդի կարծիքով` գործարքի պայմանները բավականաչափ խիստ չեն ու թույլ են տալիս Իրանին չդադարեցնել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը։

Մայիսի սկզբին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ «միջուկային գործարքից»։