Ջիգարխանյանին հոսպիտալացրել են. Սողոմանյանը ներկայացրել է նրա առողջական վիճակը

Սթրեսներն անհետ չեն անցել: Արմեն Ջիգարխանյանին նախօրեին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Ջիգարխանյանի «գող կինը» դատարանի առաջ է կանգնել. խախտե՞լ է արդյոք մասնավոր կյանքի գաղտնիքը

Ինչպես հաղորդել է Ռեն ՏՎ-իին դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը, դերասանի հոսպիտալացումը պլանային չի եղել:

«Բայց ոչ մի ծայրահեղ բան չկա, որոշակի առողջական խնդիրներ կան: Հավանաբար, ավելի շուտ ոչ պլանային», - ասել է Սողոմոնյանը:

Նա հաղորդել է, որ բժիշկները խորհուրդ են տալիս արտիստին հիվանդանոցում անցկացնել մի քանի շաբաթ և ապաքինվել:

Հիշեցնենք, անցած տարի մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է աղմկոտ իրարանցումը, որի կենտրոնում հայտնվել են Արմեն Ջիգարխանյանն ու նրա երիտասարդ կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ Դերասանը հայտնել է, որ կինը խաբեությամբ նրանից խլել է փողերը, ունեցվածքն իր անունով է արել ու նույնիսկ փորձել է սպանել իրեն։ Ընդ որում՝ Վիտալինան հայտնել է, որ ինքն անմեղ է ու ամեն ինչում մեղադրում է Ջիգարխանյանի շրջապատին, որը նրա վրա բացասական ազդեցություն ունի։