Կապիկն ավելի լավն է, վռնդիր կնոջդ. կենդանին եռանդով լվանում է տան ամանները. տեսանյութ

Այդ կապիկի տերերի բախտը բերել է: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում կապիկն այնպիսի ոգևորությամբ է աման լվանում, որ նրան կարող են նախանձել շատ տնային տնտեսուհիներ:
Sputnik

Իսկական կնոջ նման նա չի հանդուրժում կեղտը: Բառի բուն իմաստով իր մորթու գնով կենդանին ամաններն է լվանում: Կապիկը դա այնքան վարպետորեն է անում, որ տեսանյութը մի քանի շաբաթում հավաքել է մոտ 20 միլիոն դիտում:

Օգտատերերին շատ է զվարճացրել այս տեսանյութը: 25 հազար մարդ շտապել է մեկնաբանություն գրել.

«Կապիկն ավելի լավն է, վռնդիր կնոջդ», «Տեր Աստված, քաղաքակրթությունը փոխվե՞լ է, կապիկները զարգանում են, մարդկությունը դեգրադացիա ապրո՞ւմ», «Ես հենց նման աման լվացողի կարիք ունեմ»: