Աշունը մտնում է դերի մեջ. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, 14-17-ը՝ առանձին շրջաններում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Քամին՝ հյուսիսարևմտյան՝  5-10 մ/վ:

Երևան քաղաքում հոկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: