Հաստատ է` Ջոն Բոլտոնը կգա Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Հայաստանից բացի կայցելի նաև Ռուսաստան, Ադրբեջան և Վրաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 Հոկտեմբեր — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում կայցելեի Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Ռևիզո՞ր է գալիս. ինչ նպատակ ունի Բոլտոնի այցը Հայաստան

«Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- գրել է նա:

Տեղեկություններ կան,որ Ջոն Բոլտոնի այցի ժամանակ Հայաստանը պետք է փորձի բալանսավորել Սիրիա 100 հոգանոց հումանիտար առաքելության հետևանքները՝ աջակցելով ԱՄՆ-ին՝ թե ՛ Աֆղանստանում, թե՛ այլ ուղղություններով:

Ի դեպ, Բոլտոնը հակառուսական և հակաիրանական սանկցիաների ճարտարապետներից է, ուստի վերլուծաբանների համոզմամբ` Հայաստանն այդ այցի ընթացքում պետք է ցույց տա, որ այդ պատժամիջոցների արդյունքում ՀՀ տնտեսությունը ևս տուժելու է: