Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում. Արցախում մենք պաշտպանում ենք մարդկանց կյանքը

Ֆրանկոֆոնիայի նշանաբանը՝ «Vivre Ensemble» (Ապրել միասին), դեմ է պատերազմին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը Լեռնային Ղարաբաղում պաշտպանում է մարդկանց կյանքը:

Փաշինյանն ու Մակրոնը «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմայով նամականիշ են մարել

Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացմանը:

«Մենք առաջին հերթին պաշտպանում ենք այդ մարդկանց կյանքը և անվտանգությունը, որովհետև մենք նրանց համար սպառնալիք ենք տեսնում», — հայտարարեց նա:

Նա նշեց Ֆրանկոֆոնիայի կարգախոս «Vivre Ensemble»-ի` «Ապրել միասին»-ի կարևորությունը: Ֆրանկոֆոնիայի գլխավոր արժեքներից մեկը ժողովուրդների խաղաղ գոյակցությունն է: Նման արժեհամակարգը թույլ չի տալիս ռազմական ճանապարհով հակամարտությունների լուծում և թույլ չի տալիս նրանց աջակցություն, ովքեր փորձում են դա անել:

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում

Նա ողջունեց Ֆրանկոֆոնիայի աշխատանքում երիտասարդության դերը: Ապագան նրանցն է և նրանց նախագծերինը, և պետք է օգնել կյանքի կոչել դրանք:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել են 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը: