Դա թարգմանելու չէ. Մակրոնի փայլուն ելույթը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում

Ֆրանսերենը ստեղծագործելու լեզու է, հայտարարեց Մակրոնը: Եվ կրկին հիշեց մեծ շանսոնյեին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանկոֆոնիան Ֆրանսիայի առանձնաշնորհը չէ, այլ ժողովուրդների իրավահավասար ընտանիք: Այդ մասին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում, որն ընթանում է Երևանում:

«Հայերն ամրապնդել են և պաշտպանել Ֆրանսիան իրենց երկրի նման». Էմանուել Մակրոն

Ֆրանսերենը դաժանության, մարդու կողմից մարդուն հալածելու լեզու չէ, խաղաղության և ազատության համար պայքարելու լեզու է: Եվ այստեղ գլխավոր առաքելությունն իրենց վրա վերցրել են աֆրիկյան երկրները, նշեց Մակրոնը:

Հենց նրանք են ժամանակին հայտարարել մեզ ֆրանսերեն լեզուն և դրա հետ կապված արժեքները վերակենդանացնելու անհրաժեշտության մասին:

«Նրանք ասացին մեզ. «Այո, մեր պատմության մեջ եղել են ցավագին օրեր: Բայց հիմա մենք ուզում են վերածնել մեր մշակույթի և արժեքների աշխարհը»: Դա նրանց պահանջն էր, և մենք գնացինք նրանց հետևից: Ինչու՞, որովհետև Ֆրանկոֆոնիան միայն խոսքեր չեն: Դրանք խոսքեր են հանուն գործի», — հայտարարեց Մակրոնը:

Ֆրանկոֆոնիայի արժեքների համար պայքարը մղվում է հանուն լեզվական բազմազանության, ընդգծեց նախագահը: Այստեղ նա՝ որպես իրական ֆրանսիացի, փայլեց բառերի անթարգմանելի խաղով:

Ֆրանսերենը, հավելեց նա, պետք է դառնա ոչ թե «une langue», այլ «la langue», այսինքն ոչ թե սովորական լեզու, այլ յուրահատուկ՝ ստեղծագործելու և արարելու լեզու: Այսինքն` ոչ միայն գեղարվեստական, այլ նաև ստեղծագործելու, միտք ծնելու:

Մակրոնը Ազնավուրից մեջբերումներ է արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Ֆրանսերենը լեզու է, որով ազատ շփվում են ամբողջ աշխարհի հեղինակները: Ծնելով բառեր, գաղափարներ, իրողություններ, որովհետև «l"authorite vient de l"auteur»՝ մարդկանց հոգիների վրա ազդեցությունը գալիս է հեղինակից:

Եվ այստեղ չի կարելի չհիշել ֆրանսիացիաներին և ոչ ֆրանսիացիներին, որոնք ստեղծագործել են և ստեղծագործում են ֆրանսերենով: Վերջինների շարքում են Միլան Կունդերան և Ամին Մաալուֆը և, իհարկե, մեծն Շառլ Ազնավուրը: Նա հայ էր, նրա հայրը ծնվել էր Ջավախքում, իսկ նա դարձել է ֆրանսերեն լեզվի դեսպան: Դա կրկին ցույց է տալիս, որ Ֆրանկոֆոնիայի մշակույթը միշտ բաց է մյուսների համար և պատրաստ է իր հերթին հարստացնել նրանց:

Ֆրանսերենը լեզու է, որն ապրում է թարգմանության մթնոլորտում: Ապրում է մյուսների հետ շփման մեջ», — հայտարարեց Մակրոնը:

Ֆրանկոֆոնիան պետք է գնա դպրոց՝ երեխաների ու երիտասարդների մոտ: Ամենից առաջ Աֆրիկա: Այստեղ և աշխարհի մյուս ծայրերում պետք է պայքարել մարդու արժանապատվության, նրա կրթության, տղամարդկանց և կանանց իրավահավասարության, ժամանակակից ուսուցման համար:

«Մեր երկրների ընտանիքներն ընդհանուր նպատակ ունեն՝ գնալ այդ ճանապարհով», — ասաց Մակրոնը: