Ջասթին Թրյուդո. Աշխարհի ամենաարագ զարգացող տասը երկրներից 5-ը ֆրանկոֆոն են

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայաստանում խոսել է ֆրանկոֆոն երկրների համգործակցության ու փոխօգնության անհրաժեշտության մասին` անկախ ազգությունից ու կրոնից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 Հոկտեմբեր — Sputnik. Մենք փորձում ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, մի տիրույթ, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար, և այս ամենը ֆրանսերենով:

Մակրոնը Ազնավուրից մեջբերումներ է արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ունեցած ելույթում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Ձեր երկիրն ունենա 99 մլն բնակչություն, թե 9 մլն, դուք լիիրավ անդամ եք այդ կազմակերպության»,-  ասաց նա` համախմբան կոչ անելով ոչ միայն ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել:

«Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում ժամանակակից աշխարհից: Ֆրոնկոֆոն երկրները պետք է լուծեն այս խնդիրները: Աշխարհի ամենաարագ զարգացող տասը երկրներից հինգը ֆրանկոֆոն պետություններ են, ուստի Կանադան նպատակ ունի ակտիվացնել համագործակցությունն այդ պետությունների հետ: Ոչ մի երկիր չի կարող միայնակ գրանցել հաջողություններ, առանց բոլորի աջակցության` անկախ կրոնական ու ազգային պատկանելությունից»,- ասաց նա:

«Հայերն ամրապնդել են և պաշտպանել Ֆրանսիան իրենց երկրի նման». Էմանուել Մակրոն

Ըստ Ջասթին Թրյուդոյի՝ Աֆրիկան այսօր հանդիսանում է ֆրանկոֆոնիայի շարժիչը, ուստի Կանադան ցանկանում է լինել երկարաժամկետ գործընկեր աֆրիկյան մայրցամաքի համար։ Կանադայի վարչապետը նաև ընդգծեց, որ ֆրանկոֆոն պետությունները պետք է հավասար հնարավորություններ ստեղծեն երիտասարդության համար՝ տալով նրանց սովորելու և հաջողությունների հասնելու շանս, իսկ պետությունների առաջնորդներն այս ամենին հասնել չեն կարող, եթե չընդգծեն առաջին հերթին ապահով երկիր ունենալու հանգամանքը։

Թրյուդոն անդրադարձավ նաև այն ոլորտներին, որտեղ Կանադան հաջողություններ է գրանցել` շեշտելով կանանց իրավունքների պաշտպանությունը, խտրականության վերցումը և, հատկապես, Մալիում իրենց կողմից տարվող աշխատանքները:

Թրյուդոն կարևորեց նաև ֆրանսերենի տարածվածության մակարդակը և շեշտեց, որ Կանադան կհետևի, որպեսզի ինտերնետային տիրույթում ֆրանսերենը չարձանագրի հետընթաց։