Ինչո՞ւ չի ստորագրում աղմկահարույց օրենքը. նախագահը խոստացել է հայտարարություն անել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ներքաղաքական իրավիճակի ու արդեն 9 օր իր սեղանին մնացած վիճահարույց օրենքը չստորագրելու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ազնավուր» կենտրոնում լրագրողներին հայտնել է, որ առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը վավերացնելու մասին:

Նախագահն «Ազնավուր» կենտրոնի բացմանը շանսոնյեի հետ կապված մի քանի պատմություն է պատմել

Նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի քաղաքական երկխոսության ու բանակցությունների ճանապարհով:

«Ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք», — ասել է Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ի երեկոյան  Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ քվեարկության դրվեց ու 67 կողմ ձայնով ընդունվեց «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրինագծում կատավող փոփոխությունը թույլ կտար վարչապետի ընտրության հարցով հրավիրվող ԱԺ նիստն անորոշ ժամանակով համարել հետաձգված, եթե պատգամավորները արտակարգ իրավիճակի պայմաններում չկարողանն ներկա լինել նիստին:

Գործող օրենքով նման դեպքում նիստը համարվում է չկայացած: Իսկ երկու շաբաթվա ընթացքում 2 անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ-ը լուծարվում է:

ԱԺ-ի ընդունած այս օրենքն արդեն շուրջ 10 օր նախագահի սեղանին է, բաց նախագահն այն չի ստորագրում: