Ապօրինի ջրագծեր, պոկված կնիք, կանգնեցված պտուտակ. Վեոլիա Ջուրը 5482 խախտում է հայտնաբերել

«Վեոլիա Ջուրը» հավաստիացնում է , որ անում է ամեն ինչ խախտումների հայտնաբերման գործին նոր թափ հաղորդելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ աշխատակիցները հայտնաբերել են 5482 տարաբնույթ խախտում:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, դրանցից 3368-ը ապօրինի ջրագծեր են: Եվս 314-ը ջրազրկման խախտման դեպք է, երբ պաշտոնապես ապամոնտաժված ջրագիծը սպառողը նորից միացրել է բաշխիչ ցանցին:

Փաշինյանը մեկնաբանել է «Lydian»–ի, «Veolia Ջուր» ընկերության և ՀԿԵ–ի հետ կապված իրավիճակը

Նման 1800 դեպք էլ արձանագրվել է, կապված ջրաչափերի ինքնակամ վերամիացման հետ: Ինչ վերաբերում է ջրաչափերի «գլխին խաղ խաղալուն»` պոկված կնիք, ասեղով կանգնեցված պտուտակ, նվազեցված ցուցմունք և այլն, ապա դրանք 3850-ն են, ու Ջրաչափերի լաբորատորիայի եզրակացության հիման վրա ընկերության կողմից կատարվել է սպառված ջրի ծավալի վերահաշվարկ:

Ընկերության հավաստմամբ` այս ընթացքում ներդրումային ծրագրեր են իրականացվել, հրապարակվել են հաղորդագրություններ նոր ջրագծերի կառուցման ու հների վերակառուցման, տասնյակ հազարավոր արդիական ջրաչափերի տեղադրման վերաբերյալ` որպես ապօրինությունների դեմ պայքարի թերեւս ամենաարդյունավետ միջոցի: «Վեոլիա Ջուրը» հավաստիացնում է , որ անում է ամեն ինչ այս գործում աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար: