Ե՞րբ հրաժարական կտա Փաշինյանը. ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին. «Ժամանակ»

ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ-ի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 hոկտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ–ին կոչ արեց սատարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում

«Թե երբ հրաժարական կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս պահին հնարավոր չէ հստակ նշել, քանի որ ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ-ի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Եթե ընդունելու լինենք, որ ընտրություններն անցկացվելու են ԱԺ արձակվելուց 45 օր հետո, ապա Փաշինյանը պետք է հրաժարական տա վաղը կամ մյուս օրը, որպեսզի ԱԺ-ն երկշաբաթյա ժամկետում չկարողանա վարչապետ ընտրել, խորհրդարանը օրենքի ուժով համարվի լուծարված, իսկ դրանից 45 օր հետո էլ նշանակվեն խորհրդարանական ընտրությունները:

Թեև չի բացառվում, որ ընտրությունները նշանակվեն ԱԺ-ն արձակելուց 30 օր հետո, և այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի վերջին տասնօրյակում»,– գրում է թերթը: