ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, ապա` Ժնև։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Բաբլոյանը ՌԴ մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 12-ին: Նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Արդեն հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնև` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը և Շուշան Սարդարյանը:
Շվեյցարիա այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: