Հայաստանյան մի քանի գյուղերում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Հրաժարական ներկայացրած գյուղապետների փոխարեն արտահերթ կընտրեն նորերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանյան մի քանի գյուղերում կառավարության որոշմամբ կկազմակերպվեն համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ։ Այս մասին որոշումներն այսօր ընդունվեցին ՀՀ կառավարության նիստում։

Ոստիկանությունը հայտնեց Մալիշկայի գյուղապետի միջոցով ընտրակաշառք բաժանած ՀՀԿ–ականի անունը

Խոսքը Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունք, Արարատի մարզի Արևաբույր և Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղերի մասին է։

Բոլոր այս համայնքների ղեկավարները հրաժարական են ներկայացրել Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո` գյուղացիների բարձրացրած բողոքների արդյունքում։

Նոր գյուղապետերի ընտրությունները նշանակվել են 2019 թվականի փետրվարի 17-ին։