Երևանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի բիզնես–ֆորումը

Ֆրանկոֆոնիայի երկրների գլխավոր խնդիրներից է մեկը տնտեսության թվային հեղափոխությունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) բիզնես–ֆորումը մեկնարկեց Երևանում։ Ֆորումին կմասնակցեն OIF տասնյակ երկրների հյուրերը։ Դա այն երկրներն են, որտեղ ֆրանսերենն օգտագործվում է գործնական շփման մեջ։

Ֆորումի բացմանը ելույթ ունեցան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու OIF գլխավոր քարտուղար Միկաել Ժանը։

Փաշինյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս ոտքով քայլել

«Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը Ֆրանկոֆոնիայի տարածքի համար ահռելի հնարավորություններ է տրամադրում։ Այն իսկապես կարող է շրջել աշխարհը, ու մեր երկրները կարող են այդ գործընթացում ամենաակտիվ մասնակցությունն ունենալ։ Թվային տնտեսությունը մեր տնտեսությունների համար շարժիչ է, որը բազմապատկում է դրանց արդյունավետությունը», – ավելացրեց Ժանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին ասաց, որ Հայաստանը կարող է ցույց տալ ոչ միայն քաղաքացիական, այլև տեխնիկական հեղափոխության օրինակ։ «Դրա կենդանի օրինակը «ԹՈՒՄՈ» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնն է, որտեղ մեկնարկել է մեր ֆորումը։ Կենտրոնը, որտեղ երեխաները խաղային միջավայրում նոր տեխնոլոգիաներ են սովորում, գրավել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուշադրությունը։ Նա որոշել է հայկական մոդելով նման կենտրոն բացել Փարիզում», – նշեց նախագահը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանելու են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը, նաև բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից: