«Փոխզիջումների հույս ունենք». ԱՄՆ–ի դեսպանը` Հայաստանում տիրող ներքին իրավիճակի մասին

Ամերիկացի դիվանագետի համոզմամբ` Հայաստանում արտահերթ ընտրությունների ամսաթիվը պետք է որոշեն ժողովուրդը, կառավարությունը և կուսակցությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան կողմն ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին և ուրախ է, որ հոկտեմբերի 2–ի իրադարձությունները խաղաղ ավարտ են ունեցել։ Այդ մասին Երևանում  ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Մի չափազանցրեք. ի՞նչն է խափանել Թրամփ–Փաշինյան հանդիպումը

«Մենք հետևում ենք Հայաստանում ներքին զարգացումներին։ Մենք ուրախ ենք, որ հոկտեմբերի 2–ին ստեղծված իրավիճակը հաջողվել է լուծել խաղաղ միջոցներով», – նշեց դեսպանը` մեկնաբանելով վարչապետի կողմնակիցների ցույցը խորհրդարանի շենքի մոտ։

Դիվանագետի համոզմամբ`  արտահերթ ընտրությունների ամսաթիվը պետք է որոշեն ժողովուրդը, կառավարությունը և կուսակցությունները։

«ԱՄՆ–ը, իր հերթին, շահագրգռված է նրանում, որ ընտրությունները լինեն արդար և ազնիվ, որպեսզի դրանց նկատմամբ վստահություն լինի», – հայտարարեց նա։

Դեսպանը կարծում է, որ արտախորհրդարանական ուժերի ակտիվ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին թույլ կտա ապահովել բազմակարծություն։

Բանակցությունների ընթացքում պարզ է դարձել, որ կողմերը պատրաստ են գնալ փոխզիջումների և հասնել կայունության, ընդգծեց դեսպանը։