Տարուբերումներ ՀՀԿ–ի ներսում. ինչի՞ կհանգեցնի կուսակցության «զոհաբերությունը»

Գաղափարական ընդդիմախոսները պետք են Փաշինյանին` ընտրություններից հետո իրական, այլ ոչ թե թվացյալ բազմակարծություն ապահովելու համար։ Հենց բազմակարծության առկայությունը կարող է իրական երաշխիքներ ապահովել, որ երկիրը չի հայտնվի իրավիճակում, որից փորձում էր դուրս գալ 2018թ–ի գարնանը։
Sputnik

ՀՀԿ–ից պատգամավորների փախուստը տարաձայնությունների և երերումների հետևանք է, որոնք կուսակցությունում տեղի են ունենում «թավշյա հեղափոխության» պահից սկսած։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխել է մարտավարությունը. հիմա նա բանակցություններ է վարում ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ դրա առանձին ներկայացուցիչների հետ։

14 պատգամավոր խոստացել է նոր վարչապետ չընտրել

Նման անհատական մոտեցումն արդեն տալիս է իր արդյունքները։ Ավելի վաղ մի քանի պատգամավորներ կազմակերպել են ստորագրահավաք` աջակցություն հայտնելով այս տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարին։

Այս հոդվածը գրելու պահին ակցիային միացել էին արդեն  16 հանրապետական պատգամավորներ։ Միաժամանակ խմբակցության ղեկավարությունը շարունակում է հանդես գալ Փաշինյանի նախաձեռնության դեմ` պնդելով, որ ընտրությունները պետք է անցկացվեն 2019թ–ի մայիսի–հունիսին։

Այդ 16 մարդուց բացի Փաշինյանին սատարել է նաև խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը`  «Ծառուկյան» դաշինքը։ Դրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 8–ին կառավարությունում Փաշինյանի հետ ստորագրել է հռչակագիր, որով պարտավորվել է Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրել և չաջակցել այլ թեկնածուների։

ԲՀԿ–ն այլևս ընդդիմություն չէ կամ ինչպես երեք րոպեում անցնել «դու»–ի

Ներկա պահին պատգամավորների ընդհանուր թիվը, որոնք անցել են վարչապետի կողմը, հասել է 55–ի` ներառյալ «փախուստի» դիմած հանրապետականները, «Ծառուկյան» խմբակցության անդամներն ու փաշինյանամետ «Ելք» դաշինքի պատգամավորները։

Խորհրդարանի պատգամավորների թիվը 103 է, եթե ենթադրենք, որ մնացած 48 պատգամավորները Փաշինյանի հրաժարականից հետո իրենց թեկնածուին կառաջադրեն վարչապետի պաշտոնում, ապա նա, ամենայն հավանականությամբ, չի ընտրվի, քանի որ մեծամասնությունը` ի դեմս 55 պատգամավորի դեմ կքվեարկի։

Տեսականորեն խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու խնդիրը կարելի է լուծված համարել։ Տեսականորեն՝ այն պատճառով, որ թղթի կտորի վրա ստորագրահավաքը չի կարելի հաջողության երաշխիք անվանել. ժողովրդի ընտրյալները կարող են հիասթափեցնել Փաշինյանին նրա հրաժարականից հետո։ Թեև այստեղ արդեն նրանց համար ծագում են այլ ռիսկեր, որոնք առանձին հոդվածի թեմա են։

Գալստյան. «Հանրապետական կուսակցությունն անընդհատ թուլանում է»

Դեռ մի քանի օր առաջ ինսայդերական տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ վարչապետը կարող է հրաժարական տալ արդեն հոկտեմբերի 13–ին` սպասելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ավարտին։

Սակայն նա հոկտեմբերի 8–ին լրագրողների հետ զրույցում ուղիղ պատասխան չի տվել` հրաժարականի մասին հարցը թողնելով օդից կախված։

Փաշինյանը նշել է, որ ժողովուրդը չի ուզում նրա հրաժարականը, քանի որ վախենում է` հանրապետականները թաքուն կարող են առաջադրել իրենց թեկնածուին։ Սակայն այս հայտարարությունից հետո նա կառավարությունում հանդիպել է Ծառուկյանի հետ, այնուհետև հանրապետականները մեկը մյուսի հետևից սկսել են անցնել Փաշինյանի կողմը։ Հիմա բացառված չէ, որ վարչապետը կրկին կարող է արդիականացնել իր շուտափույթ հրաժարականի թեման։

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չունի

Ինչ վերաբերում է իշխանության նախկին կուսակցությանը, ապա իրավիճակն այստեղ ավելի դրամատիկ է։ ՀՀԿ–ի պատգամավորների «փախուստը» տարաձայնությունների և տարուբերումների հետևանք է, որոնք այս կուսակցությունում տեղի են ունենում «թավշյա հեղափոխության» պահից։ Նախորդ հրապարակումներում մենք գրել ենք, որ ժամանակի ընթացքում ՀՀԿ–ն կարող է վերածվել հիմնական ընդդիմադիր ուժի` դրա տակ հասկանալով ինքնամաքրում, տարրերից ազատում, որոնք հայտնվել են այդ նավի վրա լիովին ճղճիմ պատկերացումներից։

Վարչապետի նախաձեռնած խորհրդարանի լուծարման գործընթացը և արտահերթ ընտրությունների կազմակերպումը նոր մեկնարկ է տվել ինքնամաքրման գործընթացին։ Նշված 16 հոգու  մեծամասնությունը բիզնեսի ներկայացուցիչներ են։ Նրանց գաղափարական գործիչներ անվանելը սրբապղծություն կլիներ հենց «գաղափարի» նկատմամբ։

Սակայն պարադոքսալ կերպով ՀՀԿ զտումն ինչ–որ առումով ձեռնտու է վարչապետին, քանզի նա հիմա գիտի, թե ով է գաղափարական ընդդիմախոս, իսկ ով` պատահական ուղեկից, որը մի օր կարող է տեղափոխվել մեկ այլ ճամբար։

Գաղափարական ընդդիմախոսները պետք են Փաշինյանին` ընտրություններից հետո իրական, այլ ոչ թե թվացյալ բազմակարծություն ապահովելու համար։ Հենց բազմակարծության առկայությունը կարող է իրական երաշխիքներ ապահովել, որ երկիրը չի հայտնվի իրավիճակում, որից փորձում էր դուրս գալ 2018թ–ի գարնանը։

Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ–ը, չընդունելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու օգտին փաստարկը, այնուամենայնիվ կրկին հիշեցնում է, որ չի առաջադրել վարչապետի սեփական թեկնածուի՝ Փաշինյանի հրաժարականից հետո։