Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերը ազգային պար են ներկայացրել Երևանի կենտրոնում

Արաբական Միացյալ Էմիրություններից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերը իրենց ազգային պարն են ներկայացրել Երևանում:
Sputnik

Հոկտեմբերի 9–ի երեկոյան տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը Երևանի Ազատության հրապարակում։ 40 տաղավարների ներկայացուցիչների շարքում հատկապես հիշվել են ԱՄԷ–ի հյուրերը։ Նրանք դեռ ավանի բացումից առաջ հանդիսատես էին հավաքել` կատարելով Այալա պարը` թմբուկների ուղեկցությամբ։ Սակայն նրանք որոշել են չսահմանափակվել դրանով և դուրս են եկել ավանի սահմաններից` մեկ ուրիշ պար պարելով Հյուսիսային պողոտայում։


Դիտեք Sputnik Արմենիայի թղթակիցների նկարած տեսանյութում, թե ինչ է ստացվել այդ ամենից։