Հայաստանի ճգնաժամի մեղմ լուծումը Ռուսաստանի շահերից է բխում

Կովկասագետների գիտական միության նախագահը կարծում է, որ Մոսկվան շարունակելու է Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Պաշտոնական Մոսկվան չի աջակցելու Հայաստանի քաղաքական ճգնաժամի կողմերից ոչ մեկին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը։

Փաշինյանն ու Պուտինը նորից բանակցելու են գազի գնի շուրջ. վառելիքի էժանանալու հույս կա՞
«Ռուսաստանի դաշնակից պետության ներքաղաքական ճգնաժամը չի կարող Մոսկվայի մոտ անհանգստություն չառաջացնել։ Ճգնաժամն արդեն մի քանի ամիս է տևում ու հիմքեր չկան ենթադրելու, որ առաջիկայում այն կավարտվի։ Մոսկվայի համար մեծ սխալ կլիներ հակամարտող կողմերից որևէ մեկին աջակցելը, դա անկախ պետության ներքին գործերին միջամտություն կլիներ, Մոսկվան ճգնաժամի ամենասկզբից փորձում էր խուսափել դրանից», – ասաց Կռիլովը։

Նրա կարծիքով` ակնհայտ է, որ Մոսկվան հետագայում էլ պահպանելու է իր չմիջամտելու քաղաքականությունը։ Այդ պատճառով պետք չէ ակնկալել, որ այն կարծիք է արտահայտելու ճգնաժամից դուրս գալու այս կամ այն ճանապարհների վերաբերյալ, որոնք հիմա քննարկում են օպոնենտ կողմերը։ 

Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա Մոսկվայի համար հավասարաչափ ընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացումը, կամ ներկայիս խորհրդարանի պահպանումն այն պայմանով, որ դա կհանգեցնի Հայաստանում ճգնաժամի ավարտին ու իրավիճակի կայունացմանը։ 

Ռուսաստանն աջակցելու է Արցախի հարցով դրական միտումներին. Զախարովա

«Սակայն Ռուսաստանի համար առավել նախընտրելի տարբերակը ճգնաժամից դուրս գալու փոխզիջումային, «մեղմ» ձևն է, քանի որ այն թույլ կտա խուսափել ցնցումներից ու հասարակության պառակտումից, միավորել հասարակության առողջ ուժերը Հայաստանի բարդ խնդիրների լուծման գործում», – ասաց Կռիլովը։ Փորձագետը կարծում է՝ Մոսկվայի համար շատ կարևոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ մի շարք նշանակալի քայլեր ձեռնարկեց։ Օրինակ, դադարեցվեց հակառուսական քարոզչությունը հայկական լրատվամիջոցներում, որը վերջին տարիներին բացասական էր ազդում երկկողմանի հարաբերությունների վրա։
Բացի այդ, Կռիլովը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Հայաստանի նոր ղեկավարությունն ուզում է առաջարկի Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ 

«Անկասկած, դա կարժանանա Ռուսաստանի ու ՀԱՊԿ դաշնակիցների հավանությանը։ Ժամանակին Հարությունյանը կարևոր դերակատարություն է ունեցել ՀԱՊԿ ստեղծման մեջ, նրա մասնագիտական բարձր որակավորումները կասկած չեն առաջացնում, նա հայտնի է ու Մոսկվայում մեծ հեղինակություն է վայելու», – կարծում է Կռիլովը։ 

Նրա կարծիքով` այդ դեպքում Փաշինյանի գործողությունները դրականորեն կտարբերվեն իր նախորդի գործողություններից, որը հաճախ տարբեր պաշտոնների էր ուղարկում մարդկանց, որոնք վարկաբեկված էին Հայաստանում։ 


Սա զարմանք էր առաջացնում ու կասկած՝ արդյո՞ք Հայաստանում իսկապես հետաքրքրված են հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացմամբ։ 

Նշենք` Փաշինյանը հայտնել է, որ մտադիր է այս տարվա դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնել։