Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իրենց աշխատակազմներին է ներկայացնում նորանշանակ նախարարներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Առաջինը ՀՀ վարչապետն այցելեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն` աշխատակազմին նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին ներկայացնելու համար: Վարչապետին ու նորանշանակ նախարարին դիմավորեց արդեն նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:

Փաշինյանը կադրերի լուրջ պակաս ունի. Բախշյանը` վարչապետի կադրային քաղաքականության մասին

«Տեղի է ունեցել նախարարի փոփոխություն, դրա վերաբերյալ ասելու շատ բան չկա, որովհետև ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ՝ քաղաքական ճգնաժամի արդյունքում։ Ես հույս ունեմ, որ առաջացած քաղաքական իրավիճակը կհաղթահարենք ու դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,– ներկայացնելով նորանշանակ նախարարին` ասաց Փաշինյանը։

Նախկին նախարար Արթուր Գրիգորյանին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց և ասաց, որ շատ հաճելի էր նրա հետ աշխատելը, և որ բավականաչափ գործ  են արել միասին:

«Ընդհանուր առմամբ էներգետիկայի ոլորտում մեծագույն խնդիրը էներգետիկ համակարգն արդյունավետ դարձնելն է»,–ընդգծեց Փաշինյանը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին ու մարզպետներին։