Ալիևի հետ կապն առայժմ չի ստացվել. Փաշինյանը հաստատել է

Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատել է, որ շուրջ 10 օր առաջ Ադրբեջանի նախագահի հետ «ոտքի վրա» ձեռք բերված պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օպերատիվ կապ Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի հաստատել։ Այս մասին ՀՀ վարչապետն այսօր հայտնեց ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին։

Փաշինյանի և Ալիևի հանդիպումը վերելակում. սենսացիոն կադրեր

Հիշեցնենք` սեպտեմբերի 29-ին, Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից վերադառնալով, Փաշինյանն ասել էր, որ Ալիևի հետ «ոտքի վրա» հանդիպման ընթացքում որոշվել է օպերատիվ կապ հաստատել։

Անցած շաբաթ, Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով Արմեն Աշոտյանին նույն հարցին, ասել էր, որ կապը դեռ հաստատված չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։