Comedy Club ռուսական հումորային ծրագիրը հերթական անգամ ուրախացրել է իր` աստղերի մասնակցությամբ նոր համարով։
Համացանցում մեծ արագությամբ տարածվող տեսանյութում Գարիկ Խարլամովը մարմնավորում է Ռուսաստանը, Տիմուր Բատրուդինովը` ԱՄՆ–ն, Անդրեյ Սկորոխոդը` Բելառուսը, իսկ Դեմիս Կարիբիդիսը` Վրաստանը։
Իսկ Հայաստանը ներկայացնում է Միխայիլ Գալուստյանը, որը միանում է «ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս» տրիոյին ու պատմում է իր նոր «ընկերոջ», այսինքն` երկրի ղեկավարի մասին։
«Նոր ընկեր ունեմ, վաաայ, մայիսից։ Շատ երիտասարդ է, լրագրող է։ Այնքան համեստ է, բայց փող չունի», – բողոքում է Գալուստյան–Հայաստանը։
Հարցին` ինչպես է Հայաստանն առանց փող ապրելու, Գալուստյանը անպարկեշտ խոսք է ասում, ինչը պարզապես լացացնում է հանդիսատեսին։
«Հայաստանը լավ է դասավորել իր կյանքը, մեզանից ամենամեծն է, բայց իր ընկերն ամենաերիտասարդն է», – բողոքում է Սկորոխոդ–Բելառուսը։